Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշը կիսվել է Եվրո-2024-ի Թուրքիայի հետ խաղում (3-0) թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի գոլային փոխանցման մասին իր կարծիքով։
56-րդ րոպեին Ռոնալդուն Բրունո Ֆերնանդեշին օգնեց գրավել մրցակցի դարպասը։
«Բոլորն են սիրում գոլ խփել, բայց դա ամենակարևորը չէ, և իմ գոլը դա է արտացոլում: Կրիշտիանուն մեր լավագույն ռմբարկուն է, նա գոլահար է, բայց երբ հնարավորություն ունի, փոխանցում է կատարում։
Սա ապացուցում է, որ մեզ համար ավելի կարևոր է հաղթել, քան գոլ խփել։ Բոլորը գիտեն, որ մեր նպատակը հաղթանակն է։ Ուրիշ նպատակ չկա։ Վրաստանի հետ հանդիպումը շատ կարևոր է լինելու, չնայած մեր իրավիճակին, մենք ցանկանում ենք հաղթել»,- Ֆերնանդեշի խոսքերն է մեջբերում O Jogo-ն։























































