Մադրիդի «Ռեալի» կենտրոնական պաշտպան և ավագ Նաչո Ֆերնանդեսը մոտ է Սաուդյան Արաբիայի «Ալ-Քադիսիա» թիմ տեղափոխվելուն: Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Ըստ աղբյուրի՝ այս շաբաթվա սկզբին Ֆերնանդեսը հաջողությամբ բուժզննում է անցել թիմին միանալուց առաջ։ Ֆուտբոլիստը պետք է երկու տարվա պայմանագիր կնքի սաուդյան ակումբի հետ բոլոր փաստաթղթերի հաստատումից հետո:
34-ամյա Նաչո Ֆերնանդեսը Մադրիդի «Ռեալի» սան է և իր ողջ կարիերայի ընթացքում հանդես է եկել «Արքայական ակումբում»։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ավարտվում է 2024 թվականի հունիսի 30-ին։