Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը խոսել է Կրիշտիանու Ռոնալդուի մասին։
«Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքականում է, քանի որ արժանի է դրան: Եվ բոլոր ֆիզիկական ցուցանիշները հաստատում են, որ նա կարող է խաղալ չորս օրը մեկ։ Կարծում եմ, որ կարևոր է հասկանալ, թե ինչ է խաղացողը տալիս թիմին։ Մեզ համար Կրիշտիանուն տալիս է փորձ գոլերի հնարավորություն, տուգանային հրապարակում տեղաշարժ, տարածություն բացելու կարողություն:
Եթե ցանկանում եք վերլուծել վիճակագրությունը ֆիզիկայի տեսանկյունից, ապա պետք է նայեք, թե ինչ է նա արել վերջին 12 ամիսների ընթացքում»,- Մարտինեսի խոսքն է մեջբերել France 24-ը։
Պորտուգալիայի հավաքականը Եվրո-2024-ի խմբային մրցաշարի առաջին տուրում հաղթել է Չեխիայի ընտրանուն (2:1): Հաջորդ խաղում պորտուգալացիներն այսօր՝ հունիսի 22-ին, կխաղան Թուրքիայի հետ։























































