Մադրիդի «Ռեալը» գտել է կիսապաշտպանի, ով կարող է փոխարինել թիմի փորձառու ֆուտբոլիստ Տոնի Կրոսին:
Հիշեցնենք, որ 34-ամյա կիսապաշտպանը Եվրոպայի առաջնությունից հետո կավարտի պրոֆեսիոնալ կարիերան։
La Gazzetta dello Sport-ը հայտնում է, որ Մադրիդի «Ռեալի» նոր կիսապաշտպանը կարող է դառնալ Թուրինի «Յուվենտուսից» Ադրիեն Ռաբյոն, ում պայմանագիրը Տիագո Մոտտայի թիմի հետ ավարտվում է հուլիսին։
«Ռեալը» գործարքը շահավետ է համարում, Ռաբիոն նոր թիմի հետ կարող է պայմանագիր կնքել ազատ գործակալի կարգավիճակով։ Սակայն Թուրինի «Յուվենտուսն» իր հերթին դեռևս չի կորցրել Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպանի հետ ավարտվող պայմանագիրը երկարաձգելու հույսը։
























































