Պերուի հավաքականը Ամերիկայի գավաթի խաղարկության խմբային փուլի 1-ին տուրի խաղում ոչ-ոքի խաղաց Չիլիի հետ՝ 0-0։
A խմբում երկրորդ տեղը կիսում են Պերուի և Չիլիի հավաքականները, երկու թիմերն էլ ունեն 1 միավոր։
Խմբի առաջատարը Արգենտինան է (3 միավոր), իսկ Կանադան վերջին՝ չորրորդ տեղում է (0)։
Խմբային փուլի երկրորդ տուրում Պերուն կխաղա Կանադայի հետ, իսկ Չիլին՝ Արգենտինայի հետ։
























































