Մոսկվայի «Սպարտակի» նախկին գլխավոր մարզիչ Գիլյերմո Աբասկալը ստանձնել է «Գրանադայի» գլխավոր մարզչի պաշտոնը։ Այս մասին հաղորդում է իսպանական ակումբի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել էր, որ մասնագետի և ակումբի միջև պայմանագիրը նախատեսված է մեկ տարով՝ Լա Լիգա բարձրանալու դեպքում ևս 12 ամսով երկարաձգելու հնարավորությամբ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ Աբասկալը իտալական «Ուդինեզեի» գլխավոր մարզչի թեկնածուներից մեկն է։
























































