Մադրիդի «Ռեալը» խիստ անհանգստացած է, որ իրենց նոր հարձակվող Կիլիան Մբապեն Եվրո-2024-ի խմբային փուլի 1-ին տուրի վերջին՝ Ավստրիա — Ֆրանսիա (0:1) խաղում քթի կոտրվածք է ստացել։
«Մենք մտահոգված ենք Կիլիանի վնասվածքով, բայց մինչև հուլիսի 1-ը նա պաշտոնապես մեր խաղացողը չէ: Քանի որ Ֆրանսիայի հավաքականը Եվրոյում է, նորմալ է, որ նրանք մտածում են իրենց և ոչ թե «Ռեալի» շահերի մասին։ Մինչ այդ մեր ձեռքուոտքը կապած է»,- «սերուցքայինների» կազմից իր աղբյուրի խոսքն է մեջբերում AS-ը։
Ինչպես ընդգծում է աղբյուրը՝ մադրիդյան ակումբն ունի մոդեռնիզացված դիմակներ ստեղծելու տեխնոլոգիա, որոնք ֆուտբոլիստները կրում են դեմքի ոսկորների կոտրվածքի դեպքում։ «Ռեալի» կենտրոնական պաշտպան Անտոնիո Ռուդիգերը ևս երկու տարի առաջ նման դիմակ է կրել։