«Աթլետիկի» հարձակվող Նիկո Ուիլյամսը պատասխանել է բասկյան ակումբում իր ապագայի մասին հարցին:
«Ես շատ երջանիկ եմ Բիլբաոյում: Այս ակումբն ինձ ամեն ինչ տվել է։ Ես հստակ գիտեմ, թե որտեղ եմ սկսելու նախամրցաշրջանային մարզումները։ Ես գործակալին ասացի, որ մինչև Եվրոյի ավարտը ոչինչ չեմ ուզում լսել»,- խաղացողի խոսքն է մեջբերել Cope-ն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 21-ամյա իսպանացու ծառայություններով հետաքրքրված են «Բարսելոնան» և «Չելսին»: Ֆուտբոլիստի պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։