«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը հավանություն է տվել Ժոաո Ֆելիքսի վարձակալության ժամկետի երկարաձգմանը։
Գերմանացի մասնագետն արդեն զրուցել է պորտուգալացի ֆուտբոլիստի հետ, խոսել ապագայի իր ծրագրերի մասին ու հասկացրել, որ հույսեր է կապում նրա հետ։ Այս մասին հայտնում է Diario Sport-ը։
Բացի այդ, Ֆլիկը համոզված է, որ Ֆելիքսը կարող է դառնալ նոր նախագծի կարևոր մասերից մեկը։ Այժմ պորտուգալացու գործակալ Ժորժե Մենդեշը պետք է բանակցություններ վարի վարձակալության երկարաձգման շուրջ «Ատլետիկոյի» հետ, որին պատկանում են Ֆելիքսի տրանսֆերային իրավունքները: