«Ժիրոնայի» ավագ Ալես Գարսիան շուտով կդառնա Լևերկուզենի «Բայերի» ֆուտբոլիստ։ Այս մասին հայտնել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ակումբները բանավոր համաձայնության են եկել։ 26-ամյա կենտրոնական կիսապաշտպանը շուտով պայմանագիր կկնքի Գերմանիայի գործող չեմպիոնի հետ։ Գործարքի արժեքը կկազմի 18 միլիոն եվրո։ Սպասվում է, որ այս շաբաթ ֆուտբոլիստը բուժզննում կանցնի:
Գարսիան «Ժիրոնայում» հանդես է գալիս 2021 թվականից։ 2023/24 մրցաշրջանում կիսապաշտպանը իսպանական թիմի կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 40 հանդիպման, որոնցում խփել է 3 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում։ Գ