«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Անդրես Ինյեստան կարծում է, որ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին պատմության լավագույն ֆուտբոլիստն է։
«Պատմության լավագույն ֆուտբոլի՞ստը.․․ Մեսսի․․․
Իմ կարծիքով, նա ավելի լավն է, քան ցանկացած այլ ֆուտբոլիստ»,- Ինյեստայի խոսքերն է փոխանցում Infosfcb-ն։
Հիշեցնենք, որ Մեսսին անցած ամառ էր միացել «Ինտեր Մայամիին»: Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 29 հանդիպման, որոնցում դարձել է 25 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ։