«Ալ Նասրը» ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» և Գերմանիայի հավաքականի պաշտպան Անտոնիո Ռուդիգերին, հայտնում է El Chiringuito-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ սաուդյան ակումբը պատրաստ է 31-ամյա գերմանացու հետ կնքել 100 միլիոն եվրոյով չորս տարվա պայմանագիր (տարեկան 25 մլն եվրո աշխատավարձ)։
Ֆուտբոլիստը դեռ պատասխան չի տվել ակումբին, որի կազմում հանդես է գալիս Կրիշտիանու Ռոնալդուն։
Պաշտպանը «Ռեալում» հանդես է գալիս 2022 թվականից։ 2023/24 մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 48 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։