4.10.26
Armsport.am
  • ՖՈՒՏԲՈԼ
    • Բոլորը
    • Ասիայի Չեմպիոնների լիգա
    • Պորտուգալիա
    • ԱԱ-2026
    • Տրանսֆերային անցուդարձ
    • Կանանց ֆուտբոլ
    • Կոնֆերենցիաների լիգա
    • Լիբերտադորեսի գավաթ
    • ԱԱ
    • Բրազիլիա
    • Եվրո 2024
    • Աշխարհի ակումբային առաջնություն
    • MLS
    • Միջմայրցամաքային գավաթ
    • Սաուդյան Արաբիա
    • Աֆրիկա
    • Ազգերի լիգա
    • Ռուսաստան
    • Արգենտինա
    • Մերոնք դրսում
    • Թվեր և փաստեր
    • Թերթերի շապիկին
    • Ազգային հավաքական
    • Հայաստան
    • Իսպանիա
    • Անգլիա
    • Իտալիա
    • Գերմանիա
    • Բարձրագույն խումբ
    • Ֆրանսիա
    • Չեմպիոնների լիգա
    • Եվրոպա լիգա
    • Միջազգային ֆուտբոլ

    Անչելոտի կրտսերը բացատրել է, թե ինչն է իրեն գրավում ներկայիս Բարսելոնայի խաղում

    Նա, հավանաբար, այս պահին լավագույն կիսապաշտպանն է աշխարհում․ Նգումոա

    Կյանքը Ռոնալդուից հետ․ սկանդալից պատճառով ավելի քան 2 միլիոն մարդ դադարել է հետևել Պորտուգալիայի հավաքականի էջին

    Բարսելոնայի ֆուտբոլիստը կարող է հանվել տրանսֆերի․ Ֆլիկը խիստ զգուշացում է տվել նրան

    Կոնֆլիկտի հանգուցալուծո՞ւմ, թե՞ նոր սկանդալ. Ժեզուշը պատասխանել է Ռոնալդուի հետ հարաբերությունները պարզելու մասին հարցին

    🎥 Ազգերի լիգա. Խորվաթիայի հավաքականը կրեց իր պատմության ամենախոշոր հաշվով պարտությունը

    🎥 Բրազիլիան ընկերական խաղում ջախջախեց Հնդկաստանին

    🎥 Ինտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակ

    Trending Tags

      • Ազգային հավաքական
      • Հայաստան
      • Իսպանիա
      • Անգլիա
      • Չեմպիոնների լիգա
    • ԹԵՆԻՍ
      • Բոլորը
      • Ուիմբլդոն
      • Roland Garros
      • US Open
      • Australian Open
      • ATP Tour
      • WTA Tour

      Պեկինի մրցաշար․ Հայաստանը ներկայացնող թենիսիստուհին հաղթեց աշխարհի առաջին ռակետին

      Ալեքսանդր Զվերևը՝ US Open 2026-ի հաղթող

      US Open. Կարեն Խաչանովը դուրս է եկել մրցաշարի կիսաեզրափակիչ

      US Open. Խաչանովը դուրս եկավ երրորդ փուլ

      Համբուրգ. Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթները

      Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգի մրցաշարի քառորդ եզրափակիչ

      Ուիմբլդոն․ Գործող չեմպիոնը պահպանեց տիտղոսը

      Ուիմբլդոն․ Հայտնի են եզրափակիչի մասնակիցները կանանց մրցաշարում

      Trending Tags

      • ԲԱՍԿԵՏԲՈԼ
      • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
      • ԸՄԲՇԱՄԱՐՏ
        • Բոլորը
        • Հունահռոմեական
        • Ազատ ոճի

        🎥📷 Օլիմպիական փոխչեմպիոնի վերադարձը. Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ է նվաճել Արգենտինայի դրոշի ներքո

        🎥 Չեմպիոնական գոտին բերում եմ Հայաստան. Արսեն Հարությունյանը գրառում է կատարել հաղթական գոտամարտից հետո

        🎥 Արսեն Հարությունյանը տապալեց Օստին Դեսանտոյին և նվաճեց RAF-ի չեմպիոնական գոտին

        Հայ ըմբիշները 3 ոսկե և 6 բրոնզե մեդալ են նվաճել Երևանում կայացած միջազգային մրցաշարում

        Պաշտոնական. Արսեն Հարությունյանը RAF լիգայում չեմպիոնական գոտեմարտ կանցկսցնի

        🎥 Ամեն օլիմպիական մեդալի հետևում հազարավոր այսպիսի օրեր են. Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի անդրադարձը Արթուր Ալեքսանյանին

        🎥 Ոսկի և արծաթ Լեհաստանից. հայ ըմբիշների հաջողությունները Poland Open-ի մեկնարկային օրը

        🎥 Ըմբշամարտի Մ-20 ԱԱ. Էրիկ Տեր-Մաթևոսյանը՝ բրոնզե մեդալակիր

        Trending Tags

        • ԾԱՆՐԱՄԱՐՏ
        • ՇԱԽՄԱՏ
        • ԱՅԼ
          • Բոլորը
          • F1
          • Լող
          • Ձողացատկ
          • Հոկեյ
          • Սամբո
          • Թաեքվոնդո
          • Վոլեյբոլ
          • Կիբերսպորտ
          • Ավտոսպորտ
          • Ձյուդո
          • Հեծանվասպորտ
          • Մարմնամարզություն
          • Հրաձգություն
          • Ձմեռային մարզաձևեր
          • Թեթև ատլետիկա
          • Կարատե

          🎥📷 World Challenge Cup. Համլետ Մանուկյանը՝ ոսկե, Արթուր Ավետիսյանը՝ արծաթե մեդալակիր

          📷 Լեկլերը վթարի է ենթարկվել Իտալիայի Գրան պրիում, առաջատարը հաղթեց մրցավաքը

          Արթուր Դավթյանը չկարողացավ պաշտպանել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը

          Արթուր Ավետիսյանը՝ սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն

          Սպորտային մարմնամարզության ԵԱ. Համլետ Մանուկյանը՝ փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

          Նարեկ Դավթյանը՝ ձյուդոյի աշխարհի պատանեկան առաջնության արծաթե մեդալակիր

          Հրաձգության ԱԱ․ Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի մեդալային հաշվարկում

          Պատմական հաջողություն. Հայկ Մինասյանն ու Աիդա Ազատյանը հռչակվել են հրաձգության աշխարհի չեմպիոններ

          Trending Tags

            • ՍՊՈՐՏ LIFE
          Արդյունք չկա
          Դիտել բոլոր արդյունքները
          Armsport.am
          • ՖՈՒՏԲՈԼ
            • Բոլորը
            • Ասիայի Չեմպիոնների լիգա
            • Պորտուգալիա
            • ԱԱ-2026
            • Տրանսֆերային անցուդարձ
            • Կանանց ֆուտբոլ
            • Կոնֆերենցիաների լիգա
            • Լիբերտադորեսի գավաթ
            • ԱԱ
            • Բրազիլիա
            • Եվրո 2024
            • Աշխարհի ակումբային առաջնություն
            • MLS
            • Միջմայրցամաքային գավաթ
            • Սաուդյան Արաբիա
            • Աֆրիկա
            • Ազգերի լիգա
            • Ռուսաստան
            • Արգենտինա
            • Մերոնք դրսում
            • Թվեր և փաստեր
            • Թերթերի շապիկին
            • Ազգային հավաքական
            • Հայաստան
            • Իսպանիա
            • Անգլիա
            • Իտալիա
            • Գերմանիա
            • Բարձրագույն խումբ
            • Ֆրանսիա
            • Չեմպիոնների լիգա
            • Եվրոպա լիգա
            • Միջազգային ֆուտբոլ

            Անչելոտի կրտսերը բացատրել է, թե ինչն է իրեն գրավում ներկայիս Բարսելոնայի խաղում

            Նա, հավանաբար, այս պահին լավագույն կիսապաշտպանն է աշխարհում․ Նգումոա

            Կյանքը Ռոնալդուից հետ․ սկանդալից պատճառով ավելի քան 2 միլիոն մարդ դադարել է հետևել Պորտուգալիայի հավաքականի էջին

            Բարսելոնայի ֆուտբոլիստը կարող է հանվել տրանսֆերի․ Ֆլիկը խիստ զգուշացում է տվել նրան

            Կոնֆլիկտի հանգուցալուծո՞ւմ, թե՞ նոր սկանդալ. Ժեզուշը պատասխանել է Ռոնալդուի հետ հարաբերությունները պարզելու մասին հարցին

            🎥 Ազգերի լիգա. Խորվաթիայի հավաքականը կրեց իր պատմության ամենախոշոր հաշվով պարտությունը

            🎥 Բրազիլիան ընկերական խաղում ջախջախեց Հնդկաստանին

            🎥 Ինտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակ

            Trending Tags

              • Ազգային հավաքական
              • Հայաստան
              • Իսպանիա
              • Անգլիա
              • Չեմպիոնների լիգա
            • ԹԵՆԻՍ
              • Բոլորը
              • Ուիմբլդոն
              • Roland Garros
              • US Open
              • Australian Open
              • ATP Tour
              • WTA Tour

              Պեկինի մրցաշար․ Հայաստանը ներկայացնող թենիսիստուհին հաղթեց աշխարհի առաջին ռակետին

              Ալեքսանդր Զվերևը՝ US Open 2026-ի հաղթող

              US Open. Կարեն Խաչանովը դուրս է եկել մրցաշարի կիսաեզրափակիչ

              US Open. Խաչանովը դուրս եկավ երրորդ փուլ

              Համբուրգ. Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթները

              Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգի մրցաշարի քառորդ եզրափակիչ

              Ուիմբլդոն․ Գործող չեմպիոնը պահպանեց տիտղոսը

              Ուիմբլդոն․ Հայտնի են եզրափակիչի մասնակիցները կանանց մրցաշարում

              Trending Tags

              • ԲԱՍԿԵՏԲՈԼ
              • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
              • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                • Բոլորը
                • Հունահռոմեական
                • Ազատ ոճի

                🎥📷 Օլիմպիական փոխչեմպիոնի վերադարձը. Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ է նվաճել Արգենտինայի դրոշի ներքո

                🎥 Չեմպիոնական գոտին բերում եմ Հայաստան. Արսեն Հարությունյանը գրառում է կատարել հաղթական գոտամարտից հետո

                🎥 Արսեն Հարությունյանը տապալեց Օստին Դեսանտոյին և նվաճեց RAF-ի չեմպիոնական գոտին

                Հայ ըմբիշները 3 ոսկե և 6 բրոնզե մեդալ են նվաճել Երևանում կայացած միջազգային մրցաշարում

                Պաշտոնական. Արսեն Հարությունյանը RAF լիգայում չեմպիոնական գոտեմարտ կանցկսցնի

                🎥 Ամեն օլիմպիական մեդալի հետևում հազարավոր այսպիսի օրեր են. Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի անդրադարձը Արթուր Ալեքսանյանին

                🎥 Ոսկի և արծաթ Լեհաստանից. հայ ըմբիշների հաջողությունները Poland Open-ի մեկնարկային օրը

                🎥 Ըմբշամարտի Մ-20 ԱԱ. Էրիկ Տեր-Մաթևոսյանը՝ բրոնզե մեդալակիր

                Trending Tags

                • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                • ՇԱԽՄԱՏ
                • ԱՅԼ
                  • Բոլորը
                  • F1
                  • Լող
                  • Ձողացատկ
                  • Հոկեյ
                  • Սամբո
                  • Թաեքվոնդո
                  • Վոլեյբոլ
                  • Կիբերսպորտ
                  • Ավտոսպորտ
                  • Ձյուդո
                  • Հեծանվասպորտ
                  • Մարմնամարզություն
                  • Հրաձգություն
                  • Ձմեռային մարզաձևեր
                  • Թեթև ատլետիկա
                  • Կարատե

                  🎥📷 World Challenge Cup. Համլետ Մանուկյանը՝ ոսկե, Արթուր Ավետիսյանը՝ արծաթե մեդալակիր

                  📷 Լեկլերը վթարի է ենթարկվել Իտալիայի Գրան պրիում, առաջատարը հաղթեց մրցավաքը

                  Արթուր Դավթյանը չկարողացավ պաշտպանել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը

                  Արթուր Ավետիսյանը՝ սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն

                  Սպորտային մարմնամարզության ԵԱ. Համլետ Մանուկյանը՝ փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

                  Նարեկ Դավթյանը՝ ձյուդոյի աշխարհի պատանեկան առաջնության արծաթե մեդալակիր

                  Հրաձգության ԱԱ․ Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի մեդալային հաշվարկում

                  Պատմական հաջողություն. Հայկ Մինասյանն ու Աիդա Ազատյանը հռչակվել են հրաձգության աշխարհի չեմպիոններ

                  Trending Tags

                    • ՍՊՈՐՏ LIFE
                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  Armsport.am
                  Գլխավոր ԱՐՄՍՊՈՐՏ ArmSport-ի դիտակետում

                  Մեկնարկում է Եվրո-2024-ը․ Ինչ պետք է իմանալ մրցաշարի մասին

                  ArmSport-ի դիտակետում, Եվրո 2024, Թոփ, Միջազգային ֆուտբոլ, ՖՈՒՏԲՈԼ
                  14.06.24 / 10:32
                  0

                  Հունիսի 14-ին մեկնարկում է ֆուտբոլային ամենասպասված մրցաշարերից մեկը՝ ԵՎՐՈ-2024-ը։ Սա իսկական տոն է, որին սպասում ենք ամեն 4 տարին մեկ (այս դեպքում 3, նախորդ Եվրո-ն, COVID-19-ով պայմանավորված, 2021 թվականին էր)։

                  Մինչ բոլորս սպասում ենք այս մրցաշարում մրցավարի առաջին սուլիչին, առաջարկում ենք վերհիշել Եվրոպայի առաջնության հետ կապված ամենակարևոր փաստերը։ Անդրադառնանք այս տարվա մրցաշարին և հետաքրքիր փաստերին։

                  Եվրոպայի 2024 թվականի առաջնությունը տեղի կունենա Գերմանիայում հունիսի 14-ից հուլիսի 14-ը։ Խմբային փուլի առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրած թիմերը, ինչպես նաև 4 լավագույն երրորդ տեղերը զբաղեցրած թիմերը դուրս կգան 1/8-րդ եզրափակիչ փուլ: Մրցաշարին մասնակցում է 24 թիմ։ Ստորև՝ մասնակիցներն ըստ խմբերի․

                  A խումբ

                  Գերմանիա — ԵԱ եռակի չեմպիոն (երկու անգամ՝ ԳՖՀ)
                  Շոտլանդիա
                  Հունգարիա
                  Շվեյցարիա

                  B խումբ

                  Իսպանիա — ԵԱ եռակի չեմպիոն
                  Իտալիա — ԵԱ կրկնակի չեմպիոն
                  Խորվաթիա
                  Ալբանիա

                  C խումբ

                  Դանիա — ԵԱ չեմպիոն (1992)
                  Սլովենիա
                  Սերբիա
                  Անգլիա

                  D խումբ

                  Լեհաստան
                  Նիդերլանդներ — ԵԱ չեմպիոն (1988)
                  Ավստրիա
                  Ֆրանսիա — ԵԱ կրկնակի չեմպիոն

                  E խումբ

                  Բելգիա
                  Սլովակիա — Չեխոսլովակիայի կազմում մեկ անգամ դարձել է ԵԱ չեմպիոն
                  Ռումինիա
                  Ուկրաինա

                  F խումբ

                  Թուրքիա
                  Վրաստան
                  Պորտուգալիա — ԵԱ չեմպիոն (2016)
                  Չեխիա — Չեխոսլովակիայի կազմում մեկ անգամ դարձել է ԵԱ չեմպիոն

                  Եվրոպայի չեմպիոն երբևէ դարձած հավաքականներից առաջիկա Եվրո-ն բաց կթողնի Հունաստանը, իսկ ԽՍՀՄ-ն և Չեխոսլովակիան 1990-ականների սկզբին կազմալուծվել են։

                  Եվրոպայի առաջնության գործող չեմպիոնը Իտալիայի հավաքականն է, որը վերջին մրցաշարի եզրափակիչում հաղթեց Անգլիայի հավաքականին։ Ամենատիտղոսակիր թիմերը Գերմանիան և Իսպանիան են՝ երեքական տիտղոս։ Իսպանիայի հավաքականը դեռևս միակն է, որը կարողացել է պաշտպանել տիտղոսը՝ երկու անգամ անընդմեջ դառնալով չեմպիոն։ Ամենից հաճախ մրցաշարին մասնակցել է Գերմանիան՝ 13 անգամ, որին հաջորդում է Իսպանիան (11)։ Գերմանիան ամենահաճախն է նաև մասնակցել եզրափակիչներին՝ 6 անգամ։

                  ⚽ Հետաքրքիր փաստեր այս տարվա մրցաշարի վերաբերյալ

                  ✅ Եվրոպայի այս տարվա առաջնությունը թվով 17-րդն է պատմության մեջ։ Մրցաշարն առաջին անգամ անցկացվել է 1960 թվականին՝ Ֆրանսիայում։ ԵԱ-ի առաջին չեմպիոնը ԽՍՀՄ հավաքականն էր։

                  ✅ Գերմանիան պատմության մեջ երկրորդ անգամ է ընդունում Հին Աշխարհամասի գլխավոր ֆուտբոլային մրցաշարը։ Այդ առումով ռեկորդակիրը Ֆրանսիան է՝ երեք անգամ։ Արևմտյան Գերմանիան ընդունել է 1988 թվականի Եվրոպայի առաջնությունը, սակայն վերամիավորումից հետո սա առաջին դեպքն է, երբ երկիրը հյուրընկալում է Եվրոպայի առաջնություն։ Գերմանիան հյուրընկալել է նաև ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնությունը 2006 թվականին։

                  ✅ Մրցաշարի մեկնարկը կտրվի հունիսի 14-ին։ Մյունխենի Ալիանց Արենա մարզադաշտում կկայանա բացման հանդիսավոր արարողությունը, իսկ 23։00-ին կմեկնարկի առաջին հանդիպումը՝ Գերմանիա-Շոտլանդիա։

                  ✅ Մրցաշարը կանցկացվի Գերմանիայի 10 քաղաքներում՝ Բեռլին, Մյունխեն, Դյուսելդորֆ, Դորտմունդ, Քյոլն, Լայպցիգ, Ֆրանկֆուրտ, Համբուրգ, Գելզենկիրխեն և Շտուտգարտ։ Եզրափակիչը կկայանա Բեռլինի Օլիմպիական մարզադաշտում։

                  ✅ ԵԱ-ի պատմության լավագույն ռմբարկուն պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն է, ով իր ակտիվում ունի 14 գոլ։ Այս առաջնությունում նա կարող է բարելավել իր ցուցանիշը։ Գործող ֆուտբոլիստներից այդ ցուցանիշով առաջատարներից են նաև ֆրանսիացի Անտուան Գրիզմանը (7 գոլ), բելգիացի Ռոմելու Լուկակուն և իսպանացի Ալվարո Մորատան (6-ական գոլ), լեհ Ռոբերտ Լևանդովսկին ու չեխ Պատրիկ Շիկը (5-ական գոլ)։

                  ✅ Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) ներկայացրել է այն մրցանակը, որը կշնորհվի 2024 թվականի Եվրոպայի առաջնության լավագույն ռմբարկուին։

                  ✅ Եվրո 2024-ին մասնակցող թիմերի հայտացուցակներում ընդգրկված են 35 տարեկանից բարձր 28 ֆուտբոլիստներ։ Սա 8-ով ավելի է, քան նախորդ առաջնությունում։ Նրանցից ամենատարեցը Պորտուգալիայի հավաքականի պաշտպան Պեպեն է, ով փետրվարին դարձավ 41 տարեկան։ Երկրորդ տեղում նրա հայրենակից Կրիշտիանու Ռոնալդուն է (39 տարեկան): Երրորդ ամենատարեց ֆուտբոլիստը Մադրիդի «Ռեալի» խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչն է։ Տասնյակում ընդգրկվել են նաև Խեսուս Նավասը (Իսպանիա), Գիորգի Լորիան (Վրաստան), Մանուել Նոյերը (Գերմանիա), Օլիվյե Ժիրուն (Ֆրանսիա), Պետեր Պեկարիկը (Սլովակիա), Կասպեր Շմեյխելը (Դանիա) և Յուրայ Կուչկան (Սլովակիա):

                  ✅ Վրաստանի և Սերբիայի հավաքականներն այս տարվա մասնակիցներից միակն են, որոնք առաջին անգամ կմասնակցեն մրցաշարին։ Սերբիան նախկինում մրցաշարին մասնակցել է միայն Հարավսլավիայի կազմում։ Նշենք, որ ամեն անգամ, միշտ բոլոր Եվրո-ներում եղել են դեբյուտանտ թիմեր։

                  ✅ Եվրո 2024-ին մասնակցող թիմերի հայտացուցակներում ընդգրկված ֆուտբոլիստներից ամենաբարձր տրանսֆերային արժեքն ունեն անգլիացի Ջուդ Բելինգհեմն ու ֆրանսիացի Կիլիան Մբապեն։ Նրանց տրանսֆերային արժեքը գնահատվում է 180 մլն եվրո (ըստ Transfermarkt-ի)։ Այս ցուցանիշով երրորդ տեղում է անգլիացի Ֆիլ Ֆոդենը՝ 150 մլն եվրո տրանսֆերային արժեքով, չորրորդը մեկ այլ անգլիացի Բուկայո Սական է` 140 մլն եվրո։ Լավագույն հնգյակը եզրափակում է գերմանացի Ֆլորիան Վիրցը՝ 130 մլն եվրո տրանսֆերային արժեքով։ Ընդհանուր առմամբ՝ լավագույն տասնյակում 5 ֆուտբոլիստ ներկայացնում է Անգլիան։

                  ✅ Չորս լավագույն թիմերը, որոնք իրենց խմբերում զբաղեցրել են երրորդ հորիզոնականը, որոշվում են հետևյալ չափանիշներով.

                  ✔️խմբային փուլի հանդիպումներում հավաքած ամենաշատ միավորները.
                  ✔️խմբային փուլի հանդիպումներում խփած և բաց թողած գոլերի ամենամեծ տարբերությունը.
                  ✔️խմբային փուլի հանդիպումներում խփած գոլերի ամենամեծ քանակը.
                  ✔️խմբային փուլի հանդիպումներում հաղթանակների քանակը․
                  ✔️ Արդար խաղի կարգապահական միավորների նվազագույն քանակը (1 միավոր՝ դեղին քարտի համար, 3 միավոր՝ կարմիր քարտի համար, 3 միավոր՝ մեկ ֆուտբոլիստի երկու դեղին քարտի համար, որը վերածվում է կարմիրի);
                  ✔️ընտրական մրցաշարի ընդհանուր վարկանիշում թիմի դիրքը։

                  ✅ Եվրոպայի 2024 թվականի առաջնության պաշտոնական երգը կկատարեն OneRepublic, Meduza և Leony երաժշտական ​​խմբերը՝ համատեղ կատարմամբ։ Երգը, որը կոչվում է «Fire», գրել են իտալական Meduza դիջեյ-տրիոն, OneRepublic խումբը և գերմանացի երգիչ Լեոնին։ Նրանք այն կկատարեն Եվրո-2024-ի բացման և փակման արարողություններին։

                  ✅ Կրիշտիանու Ռոնալդուն 6-րդ անգամ կմասնակցի ԵԱ-ին։ Պորտուգալիայի հավաքականում նրա թիմակից Պեպեի և խորվաթ Լուկա Մոդրիչի համար այս տարվա մրցաշարը կլինի 5-րդը։

                  ✅ Եվրո 2024-ի պաշտոնական թալիսմանը Ալբերտ անունով արջուկն է։ Ինչպես հայտնում են մրցաշարի կազմակերպիչները, թալիսմանը հարգանքի տուրք է մատուցում հայտնի մանկական խաղալիքին։ Թալիսմանի անունը ընտրվել է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում և ամբողջ Եվրոպայում դպրոցականների շրջանում քվեարկությամբ։

                  ✅ Առաջիկա Եվրո-ի մասնակիցները միմյանց միջև կկիսեն 331 միլիոն եվրոյի մրցանակային ֆոնդը, ինչը 40 միլիոն եվրոյով պակաս է, քան 2020 թվականի առաջնությունում։ Գերմանիայում կայանալիք Եվրո-ի յուրաքանչյուր մասնակից կստանա 9,25 միլիոն եվրո։ Ամեն հաղթանակի համար թիմերը կստանան 1 մլն եվրո, ոչ-ոքիի համար՝ 500,000 եվրո։ 1/8 եզրափակիչ դուրս եկած թիմերը կստանան ևս 1,5 մլն եվրո, քառորդ եզրափակիչում՝ 2,5 մլն եվրո, կիսաեզրափակիչում մրցաշարն ավարտած թիմը կստանա 4 միլիոն եվրո։ Եվրո-2024-ի հաղթողը կվաստակի ևս 8 միլիոն եվրո, պարտվողը` 5 միլիոն: Այսպիսով, առավելագույնը, որը կարող է վաստակել մրցաշարի հաղթողը, եթե հաղթի իր բոլոր հանդիպումները, 28,25 միլիոն եվրո է: (աղբյուր՝ Forbes):

                  ✅ Մինչ հայտը ներկայացնելու պահը Գերմանիան արդեն ուներ Եվրոպայի առաջնությունն ընդունելու համար անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքները։ Գերմանիան մրցաշարի համար ոչ մի նոր մարզադաշտ, օդանավակայան կամ ավտոճանապարհ չի կառուցել: Երկրի համար առաջիկա Եվրո-2024 մրցաշարը կլինի այս դարում երկրորդ խոշոր տնային մրցաշարը 2006 թվականի Աշխարհի առաջնությունից հետո (և դեռ 2020 թվականին Գերմանիան, ինչպես և ինը այլ երկրներ, մասնակցում էր Եվրո-2020-ի կազմակերպմանը): Արդյունքում Գերմանիայում կայանալիք Եվրոպայի առաջնությունը կդառնա պատմության մեջ ամենաքիչ ծախսեր պահանջած մրցաշարերից մեկը. երկրի ընդհանուր ծախսերը գնահատվում են ոչ ավելի, քան 1 միլիարդ եվրո: (աղբյուր՝ Forbes)

                  ✅ Ըստ Spiegel-ի՝ ՈւԵՖԱ-ն ակնկալում է ռեկորդային շահույթ այս մրցաշարում՝ 2,4 միլիարդ եվրո:

                   

                  ⚽ Ֆավորիտները

                  Մինչ ֆավորիտներին նշելը, նախ կարճ անդրադարձ մասնակից թիմերի կազմերի ընդհանուր արժեքին։ Transfermarkt-ը հրապարակել է Եվրո 2024-ի մասնակից հավաքականների շրջանում ամենաթանկարժեք կազմ ունեցող թիմերի վարկանիշը։ Վարկանիշը գլխավորում է Անգլիայի հավաքականը, որի կազմում ընդգրկված ֆուտբոլիստների ընդհանուր տրանսֆերային արժեքը գնահատվում է 1,52 մլրդ եվրո։ Երկրորդն այս ցուցանիշով Ֆրանսիան է՝ 1,23 մլրդ եվրո, երրորդը՝ Պորտուգալիան՝ 1,05 մլրդ եվրո։ Լավագույն տասնյակում ընդգրկված են նաև Իսպանիայի, Գերմանիայի, Նիդեռլանդների, Իտալիայի, Բելգիայի, Դանիայի և Ուկրաինայի հավաքականները։

                  Ինչո՞ւ անդրադարձ կատարեցինք ֆուտբոլիստների արժեքին։ Կա մեկ կարևոր պատճառ․ դա ներկայումս թերևս ամենապարզ եղանակն է՝ հասկանալու համար թիմի ներուժը, և իհարկե, սա ընդամենը սուբյեկտիվ գնահատական է, բայց արտացոլում է այն, թե ինչ որակի, հենց ներկա պահին ինչպիսի «գնահատական» (արժեքն ուղիղ համեմատական է ներկայիս խաղամակարդակին) ունեցող ֆուտբոլիստներով է համալրված թիմը։ Եվ իսկապես, եթե նայենք այս ցուցակին, համեմատենք տարբեր փորձագետների, մասնագետների, լրատվական խոշոր ռեսուրսների կանխատեսումներին և կարծիքներին, ապա կնկատենք, որ ֆավորիտների խումբը համընկնում է ամենաթանկարժեք կազմ ունեցող թիմերի ցանկի հետ։

                  Ավանդաբար ֆավորիտների ցանկում են մեծ հնգյակը (Ֆրանսիա, Անգլիա, Իտալիա, Իսպանիա, Գերմանիա), որոնց հավասար կարելի է դասել նաև Պորտուգալիային։ Անգլիան ու Ֆրանսիան, ինչպես նաև Պորտուգալիան, իսկապես, շատ տպավորիչ կազմ ունեն։ Իտալիան մրցաշարի գործող չեմպիոնն է, Իսպանիան՝ Իսպանիան է, իսկ Գերմանիան՝ մրցաշարը հյուրընկալող երկիրը։ Նիդերլանդներին, Խորվաթիային ու Բելգիային կարելի է դասել «թաքնված ֆավորիտների» խմբին։ Չմոռանանք նաև անակնկալ մատուցող թիմերի մասին․ նախորդ առաջնությունում իսկական սենսացիա դարձավ Դանիայի հավաքականը, կարծում եմ՝ շատերն այս թիմին սկսեցին երկրպագել հենց մրցաշարի ընթացքում ու նաև շատերն էին սպասում ինչ-որ գեղեցիկ «հեքիաթի»․․․ Չթաքցնեմ՝ ես էլ էի այդ երկրպագուների թվում, ու նույնիսկ մրցաշարի ընթացքում պատվիրեցի Էրիկսենի 10 համարի մարզաշապիկն (կարծում եմ՝ հասկացաք, թե ինչու հենց Էրիկսենի) ու ամեն հանդիպմանը կրում էի այն․․․ նույնիսկ երբ աշխատում էի հենց խաղի նյութի վրա․․․ էհ, ի՜նչ լավ օրեր էին․․․Լավ, վերադառնանք մեր օրերը։ Չեմ բացառում, նույնիսկ գրեթե վստահ եմ, որ այս խաղարկությունում ևս ականատես կլինենք նման մի բանի։ Միգուցե, դա նորից լինի Դանիան, հնարավոր է այդ դերը ստանձնի Ուկրաինան կամ Ավստրիան․․․ Այդ առումով շատ հետաքրքիր է, որովհետև իսկապես կան թիմեր, որոնք ունեն և ներուժ, և մոտիվացիա դա անելու․․․

                  Եվ վերջում՝ ոչ մի թիմ կատարյալ չէ, բոլորն էլ ունեն իրենց աքիլեսյան գարշապարը, վնասվածքներն էլ ոչ ոք «չի չեղարկել»․․․ այնպես որ, հնարավոր են անակնկալներ, հնարավոր են և հիասթափություններ, հնարավոր է պատահականություն, հնարավոր է ամեն ինչ․․․ Բայց սա է հենց ֆուտբոլը, հենց այդ պատճառով ենք մենք սիրում ֆուտբոլը․․․

                  Եվ այսպես, արդեն այսօր՝ հունիսի 14-ին, մեկնարկում է ԵՎՐՈ 2024-ը։ Հիշեցնենք, որ հունիսի 14-ից հուլիսի 14-ը ցուցադրության բացառիկ իրավունքով «Արմենիա TV»-ն և Armenia Premium-ը հայ հեռուստադիտողին կներկայացնեն Եվրո-2024-ի՝ ֆուտբոլի Եվրոպայի առաջնության բոլոր 51 հանդիպումներն՝ ուղիղ հեռարձակմամբ։ ArmSport-ը ևս մրցաշարի ամբողջ ընթացքում օպերատիվ կերպով կանդրադառնա ամենթարմ և ամենակարևոր նորություններին, հետաքրքիր իրադարձություններին, բոլոր հանդիպումներին։ Այնպես որ, արդեն գիտեք, թե ում հետ եք հետևելու Եվրո-ին 😉․․․

                  Վար Բաբայան

                   

                  ԿիսվելՈւղարկելԿիսվելԿիսվել

                  ՆՄԱՆԱՏԻՊ ԼՈՒՐԵՐ

                  Անչելոտի կրտսերը բացատրել է, թե ինչն է իրեն գրավում ներկայիս Բարսելոնայի խաղում

                  04.10.26

                  Նա, հավանաբար, այս պահին լավագույն կիսապաշտպանն է աշխարհում․ Նգումոա

                  03.10.26

                  Կյանքը Ռոնալդուից հետ․ սկանդալից պատճառով ավելի քան 2 միլիոն մարդ դադարել է հետևել Պորտուգալիայի հավաքականի էջին

                  03.10.26

                  Բարսելոնայի ֆուտբոլիստը կարող է հանվել տրանսֆերի․ Ֆլիկը խիստ զգուշացում է տվել նրան

                  03.10.26

                  ԼՐԱՀՈՍ

                  Անչելոտի կրտսերը բացատրել է, թե ինչն է իրեն գրավում ներկայիս Բարսելոնայի խաղում

                  00:10 / 04.10.26

                  Նա, հավանաբար, այս պահին լավագույն կիսապաշտպանն է աշխարհում․ Նգումոա

                  23:40 / 03.10.26

                  Կյանքը Ռոնալդուից հետ․ սկանդալից պատճառով ավելի քան 2 միլիոն մարդ դադարել է հետևել Պորտուգալիայի հավաքականի էջին

                  23:10 / 03.10.26

                  Բարսելոնայի ֆուտբոլիստը կարող է հանվել տրանսֆերի․ Ֆլիկը խիստ զգուշացում է տվել նրան

                  22:40 / 03.10.26

                  Կոնֆլիկտի հանգուցալուծո՞ւմ, թե՞ նոր սկանդալ. Ժեզուշը պատասխանել է Ռոնալդուի հետ հարաբերությունները պարզելու մասին հարցին

                  22:10 / 03.10.26

                  🎥 Ազգերի լիգա. Խորվաթիայի հավաքականը կրեց իր պատմության ամենախոշոր հաշվով պարտությունը

                  21:54 / 03.10.26

                  🎥 Բրազիլիան ընկերական խաղում ջախջախեց Հնդկաստանին

                  21:05 / 03.10.26

                  Պեկինի մրցաշար․ Հայաստանը ներկայացնող թենիսիստուհին հաղթեց աշխարհի առաջին ռակետին

                  20:40 / 03.10.26

                  🎥 Ինտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակ

                  20:05 / 03.10.26

                  Փաստաթղթերի կեղծում և անօրինական նշանակումներ. Թուրքիայի մրցավարական կոմիտեի նախագահը հայտնվել է ճաղերի հետևում

                  19:15 / 03.10.26

                  Ընդամենը 4 րոպե Լա լիգայում. Էնդրիկը ձմռանը կարող է հեռանալ Ռեալից

                  18:20 / 03.10.26

                  Ճիշտ ֆուտբոլ գոյություն չունի. Գունկոն՝ Փյունիկում սպասվող կտրուկ փոփոխությունների և իր 3 գլխավոր պահանջների մասին

                  17:10 / 03.10.26

                  Մենք կորցրինք իր դիրքում աշխարհի լավագույնին․ Դավիդե Անչելոտի

                  16:21 / 03.10.26

                  Ոչ ոք չի հասնում նրա մակարդակին. Ռոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութը

                  15:15 / 03.10.26

                  Մանչեսթեր Սիթիի գործը կարող է տարիներ տևել. ի՞նչ է սպասվում ակումբին

                  14:10 / 03.10.26

                  Հայտնի են դաշտից պատգարակով հեռացած Բանդիկյանի բուժհետազոտության արդյունքները

                  13:00 / 03.10.26

                  Անգամ առյուծներն են իմանում՝ երբ է որսն ավարտվում․ Իբրահիմովիչի կոշտ ուղերձը Ռոնալդուին

                  12:06 / 03.10.26

                  🎥 Բարդ, բայց ոչ անհույս․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին Նիկոսիայում կրած պարտությունից հետո

                  11:40 / 03.10.26

                  Նա թերագնահատված ֆուտբոլիստ է. Կուրտուան տպավորված է Բարսելոնայի խաղացողով

                  10:15 / 03.10.26

                  🎥 Լեհաստանը թենիսի հաշվով հաղթեց Ռումինիային, Վրաստանի ընտրանին պարտություն կրեց

                  00:48 / 03.10.26

                  Բեռնել ավելին

                  ՄԵՐ ԴԻՏԱԿԵՏՈՒՄ

                  ArmSport-ի դիտակետում

                  Երբ երազանքը դառնում է իրականություն. Սարաջյանի ուղին` համալսարանից MLS

                  16:20 / 19,09,26

                  Կարդալ ավելին

                  Հաջորդ թիրախում Կրոսն է. Մխիթարյանը մոտենում է ՈւԵՖԱ-ի բացարձակ ռեկորդակիրներին

                  11:29 / 09,09,26

                  ՍՊՈՐՏ LIFE

                  Անգլիա

                  Լրիվ դրույքով տաքսու վարորդ եմ․ Շմեյխելը խոսել է ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետ իր առօրյայի մասին

                  23:41 / 02.10.26

                  Կարդալ ավելին

                  Հայտնի է աշխարհի ամենաշատ այցելվող ֆուտբոլային ակումբի կայքը

                  21:45 / 29.09.26

                  Armsport

                  Armsport.am-ը լուսաբանում է հայկական ու միջազգային սպորտի կարևոր իրադարձությունները: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Armsport.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

                  Փնտրել ըստ կատեգորիայի

                  • ՖՈՒՏԲՈԼ
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ԹԵՆԻՍ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                  • ԱՅԼ
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                  • Հասցե: Հայաստան, Երևան, Դավիթ Անհաղթ 23
                  • [email protected]

                  Գովազդի համար` [email protected]

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.

                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  • ՖՈՒՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ
                    • ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՒՄԲ
                    • ՀԱՅԱՍՏԱՆ
                    • ԱՆԳԼԻԱ
                    • Իսպանիա
                    • ԳԵՐՄԱՆԻԱ
                    • ԻՏԱԼԻԱ
                    • ՖՐԱՆՍԻԱ
                    • ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ
                    • ԵՎՐՈՊԱ ԼԻԳԱ
                    • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼ
                    • Կոնֆերենցիաների լիգա
                  • ԹԵՆԻՍ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ATP TOUR
                    • AUSTRALIAN OPEN
                    • ROLAND GARROS
                    • US OPEN
                    • WTA TOUR
                    • ՈՒԻՄԲԼԴՈՆ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • NBA
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • MMA
                    • UFC
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԱՏ ՈՃԻ
                    • Հունահռոմեական
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԱՅԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱՎՏՈՍՊՈՐՏ
                    • ԿԻԲԵՐՍՊՈՐՏ
                    • ՁՅՈՒԴՈ
                    • Վոլեյբոլ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ՄԵԴԻԱ
                  • ՀԱՅ
                    • РУС

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.