«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին 2024 թվականի Եվրոպայի առաջնության մեկնարկից առաջ դիմել է լրատվամիջոցներին.
«Դուք՝ մամուլը, ավելի շատ եք վախենում, քան ես։ Ես փորձում եմ խաղալ ու զվարճանալ»,- Պեդրիի խոսքերն է մեջբերում Sport.es-ը:
Հիշեցնենք, որ Եվրո 2024-ի եզրափակիչ մասը կանցկացվի Գերմանիայում։ Մրցաշարի հանդիպումները կհյուրընկալեն 10 քաղաքների 10 մարզադաշտեր։ Մայրցամաքային առաջնությունը կտևի ուղիղ մեկ ամիս՝ հունիսի 14-ից հուլիսի 14-ը։
Եվրոպայի առաջնության գործող հաղթողը Իտալիայի հավաքականն է, որը Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում Եվրո-2020-ի եզրափակիչում հաղթել է Անգլիայի հավաքականին։ Այդ եզրափակիչի ճակատագիրը որոշվել է 11 մետրանոց հարվածաշարում։
























































