Այսօր ընկերական հանդիպման շրջանակում Նիդեռլանդների հավաքականը վստահ հաղթանակ տոնեց Իսլանդիայի հետ խաղում։
Հանդիպումն ավարտվեց 4-0 հաշվով․ գոլերով աչքի ընկան Չավի Սիմոնսը, Վան Դեյկը, Մալենը և Վեգհորստը։
Զուգահեռաբար ընթացքող խաղում Լեհաստանի հավաքականը սեփական հարկի տակ ընդունել էր Թուրքիայի ընտրանուն։ Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 2-1 հաշվով։
Այսօր Չեխիայի հավաքականը ևս ընկերական հանդիպման շրջանակում սեփական հարկի տակ հաղթեց Հս․Մակեդոնիայի թիմին 2-1 հաշվով։
























































