Արգենտինայի հավաքականն այսօր կայացած ընկերական խաղում 1-0 հաշվով հաղթել է Էկվադորին։
Միակ գոլը խփեց Անխել Դի Մարիան, ով աչքի ընկավ 40-րդ րոպեին։
Հարձակվող Լիոնել Մեսսին փոխարինման է դուրս եկել 56-րդ րոպեին։
Հաջորդ ընկերական խաղում Արգենտինան հունիսի 15-ին կհանդիպի Գվատեմալայի հետ, Էկվադորը հունիսի 13-ին կխաղա Բոլիվիայի հետ։
























































