«Բարսելոնայի» պաշտպան Ժյուլ Կունդեն խոսել է կատալոնական թիմի վրա իր ազդեցության մասին։
«Ես «Բարսելոնայի» առանցքային խաղացողներից եմ, հանդերձարանի առաջատարներից մեկը, առաջին հերթին այն պատճառով, որ վստահելի խաղացող եմ։ Սա, հավանաբար, այն բաներից է, որով ես ամենից շատ հպարտ եմ: Անցած մրցաշրջանում, բացի նրանից, երբ Գավին վնասեց ծունկս՝ պատահաբար բախվելով ինձ, ես ոչ մի վնասվածք չունեի բողոքելու: Շատ հպարտ եմ դրանով, քանի որ դա մեծ աշխատանքի արդյունք է»,- Կունդեի խոսքերն է մեջբերում AS-ը։
























































