Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը պատասխանել է այն հարցին, թե ինչպես է գնահատում հարձակվող Կիլիան Մբապեի՝ Մադրիդի «Ռեալի» խաղացող դառնալու փաստը։
«Բարեբախտաբար, ֆուտբոլը մաթեմատիկա չէ, այն թիմային մարզաձև է, այնպես որ կտեսնենք: Ամեն ինչ կախված է բազմաթիվ գործոններից: Նրանք խանդավառությամբ խոսում էին Ազարի կամ Բեյլի ժամանման մասին, և տեսեք, թե ինչ տեղի ունեցավ: Կարելի է օրինակ վերցնել հենց ՊՍԺ-ից, երբ այնտեղ խաղում էին Մեսսին, Նեյմարն ու Մբապեն։ Նրանք Ֆրանսիայից դուրս ոչինչ չեն նվաճել»,- Տեբասի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։ Հիշեցնենք, որ հունիսի 3-ին Մբապեն պաշտոնապես դարձավ Մադրիդի «Ռեալի» խաղացող։
























































