Մադրիդի «Ռեալը» համաձայնության է եկել Լևերկուզենի «Բայերի» հետ կիսապաշտպան Ֆլորիան Վիրցի տրանսֆերի շուրջ, հայտնում է Marca-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ 21-ամյա գերմանացին մադրիդյան ակումբի հետ պայմանագիր կկնքի 2025 թվականին։ Նշվում է, որ ակումբները սկսել են բանակցությունները մի քանի ամիս առաջ։ Հնարավոր գործարքի գումարը կազմում է 150 միլիոն եվրո։
Mundo Deportivo-ն ավելի վաղ հայտնել էր, որ Վիրցը «Բարսելոնայի» գլխավոր տրանսֆերային նպատակն է:
Կիսապաշտպանի պայմանագիրը «Բայերի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։ 2023/24 մրցաշրջանում Վիրտցը բոլոր մրցաշարերում Լևերկուզենի «Բայերի» կազմում անցկացրած 49 խաղում դարձել է 18 գոլի և 20 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 130 միլիոն եվրո։
























































