Իսպանիայի հավաքականն ընկերական խաղում սեփական հարկի տակ հաղթեց Հյուսիսային Իռլանդիային 5-1 հաշվով:
Դուբլի հեղինակ է դարձել Պեդրին։ «Բարսելոնայի» կիսապաշտպանը գոլի հեղինակ է դարձել 12-րդ և 29-րդ րոպեներին։ Մեկական գոլի հեղինակ են դարձել նաև Ալվարո Մորատան (18-րդ րոպե), Ֆաբիան Ռուիսը (35-րդ) և Միկել Օյարսաբալը (60):
Հյուրերի կազմում միակ գոլը 2-րդ րոպեին խփեց Դանիել Բալարդը։
Իսպանիայի հավաքականը կմասնակցի Եվրո 2024-ին։ Լուիս Դե լա Ֆուենտեի թիմը B խմբում է, որտեղ նրա մրցակիցները կլինեն Խորվաթիան (հունիսի 15), Իտալիան (հունիսի 20) և Ալբանիան (հունիսի 24):
























































