Բելգիայի հավաքականն ընկերական խաղում սեփական հարկի տակ 3-0 հաշվով հաղթեց Լյուքսեմբուրգին:
Դուբլի հեղինակ դարձավ Ռոմելու Լուկակուն: Հարձակվողը 42-րդ րոպեին իրացրեց 11 մետրանոցը, իսկ 57-րդ րոպեին խփեց երկրորդ գնդակը։
81-րդ րոպեին ևս մեկ գոլ խփեց Լեանդրո Տրոսարդը։
Բելգիայի հավաքականը կմասնակցի Եվրո-2024-ին։ Նրանք E խմբում են, որտեղ կհանդիպեն Ռումինիայի, Սլովակիայի և Ուկրաինայի հետ:
























































