Այսօր կայացավ Շվեդիայի եւ Սերբիայի ազգային հավաքականների միջև ընկերական հանդիպումը։ Թիմերը խաղացել են Ստոկհոլմում: Հանդիպումն ավարտվել է Սերբիայի հավաքականի հաղթանակով՝ 3-0 հաշվով։
Հյուրերի կազմում աչքի ընկան Միլենկովիչ-Սավիչը, Միտրովիչը և Տադիչը։
Զուգահեռաբար ընթացող մեկ այլ ընկերական խաղում Շվեյցարիան և Ավստրիան չպարզեցին հաղթողին՝ 1-1։ Ավստրիացիների կազմում աչքի ընկած Բաումգարտների գոլին տանտերերը պատասխանեցին Վիդմարի գոլով։
Այլ արդյունքներ․
Սլովենիա-Բուլղարիա՝ 1-1
Մոլդովա-Կիպրոս՝ 3-2
Հունգարիա-Իսրայել՝ 3-0
























































