Լեհաստանի հավաքականի հարձակվող Արկադիուշ Միլիկը բաց կթողնի Գերմանիայում կայանալիք Եվրոպայի առաջնությունը, հայտնում է Football Italia-ն։ Տեղեկությունը հաստատել է գլխավոր մարզիչ Միխալ Պրոբյեն։
Ուկրաինայի հետ ընկերական խաղում (3:1) 30-ամյա հարձակվողը փոխարինվել է 5-րդ րոպեին: Նրա փոխարենը խաղադաշտ է դուրս եկել Կասպեր Ուրբանսկին։ Հանդիպումը կայացել է երեկ՝ հունիսի 7-ին։
Ֆուտբոլիստի վնասվածքի բնույթը հայտնի կդառնա ավելի ուշ։
Լեհաստանի հավաքականը Եվրո-2024-ի D խմբում կխաղա Նիդերլանդների, Ավստրիայի և Ֆրանսիայի հավաքականների հետ:
























































