Ուրուգվայի հավաքականն ԱՄՆ Դենվեր քաղաքի Sports Authority ստադիոնում կայացած ընկերական խաղում 4։0 հաշվով հաղթանակ է տարել Մեքսիկայի նկատմամբ:
Խաղի 7-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացել է «Լիվերպուլի» ուրուգվայցի հարձակվող Դարվին Նունյեսը։ 26-րդ րոպեին հարձակման գծում նրա խաղընկեր Ֆակունդո Պելիստրին խփել է երկրորդ գնդակը։ 44-րդ րոպեին Նունյեսը դուբլի հեղինակ է դարձել, իսկ 49-րդ րոպեին հեթ-տրիկ է ձևակերպել:
























































