Պորտուգալիայի հավաքականի աստղային հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն բաց կթողնի իր թիմի առաջին ընկերական հանդիպումը Եվրոպայի 2024 թվականի առաջնությանն ընդառաջ։ Այս մասին հայտնում է O Jogo-ն։
Ռոնալդուն բաց կթողնի Ֆինլանդիայի դեմ խաղը (հունիսի 4)՝ Եվրոպայի առաջնության նախապատրաստական փուլում։ Սաուդյան Արաբիայի առաջնության ավարտից հետո պորտուգալացին ազգային հավաքականի մարզչական շտաբից մեկ շաբաթ արձակուրդ կստանա։ Նույն պատճառով Ֆինդլանդիայի հետ խաղը բաց կթողնի նաև «Ալ-Հիլալի» կիսապաշտպան Ռուբեն Նևեշը: Երկու ֆուտբոլիստներն էլ հավաքական կժամանեն հաջորդ շաբաթվա վերջին:
Հիշեցնենք, որ մինչ Եվրո-2024-ի մեկնարկը Պորտուգալիան կխաղա նաև Խորվաթիայի (հունիսի 8) և Իռլանդիայի (հունիսի 11) հետ։
Եվրոպայի առաջնությունը կանցկացվի Գերմանիայում հունիսի 14-ից հուլիսի 14-ը։ Խմբային փուլում պորտուգալացու մրցակիցները կլինեն Չեխիայի, Վրաստանի և Թուրքիայի հավաքականները։
Հիշեցնենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն ազատ գործակալի կարգավիճակով «Ալ-Նասր» է տեղափոխվել 2023 թվականին։ Այս մրցաշրջանում Ռոնալդուն բոլոր մրցաշարերում մասնակցել է 45 հանդիպման, որոնցում դարձել է 44 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 15 միլիոն եվրո:
























































