Ավարտվել է Սաուդյան Արքայի գավաթի եզրափակիչ հանդիպումը, որում հանդիպել են «Ալ-Հիլալն» ու «Ալ-Նասրը»։ Խաղը կայացել է Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքի King Abdullah Sports City մարզադաշտում։
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 1:1 հաշվով։ Յոթերորդ րոպեին «Ալ-Հիլալի» հարձակվող Ալեքսանդր Միտրովիչը բացել է հանդիպման հաշիվը, իսկ 88-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց «Ալ-Նասրի» հարձակվող Այման Յահյան։ 56-րդ րոպեին ուղիղ կարմիր քարտ է ստացել հյուրերի դարպասապահ Դավիդ Օսպինան։ 87-րդ րոպեին դաշտից հեռացվել է նաև տանտերերի պաշտպան Ալի Ալ-Բուլայհին։ 90-րդ րոպեին երկրորդ դեղին քարտը ստացել է «Ալ-Հիլալի» պաշտպան Կալիդու Կուլիբալին։
Լրացուցիչ ժամանակում թիմերը նույնպես չեն պարզել հաղթողին, սակայն 11 մետրանոց հարվածաշարում ավելի ուժեղ են գտնվել «Ալ-Հիլալի» խաղացողները (5:4):
Արքայի գավաթի կիսաեզրափակիչ փուլում «Ալ-Հիլալը» 2:1 հաշվով հաղթել էր «Ալ-Իթթիհադին»: Իր հերթին «Ալ-Նասրը» 3:1 հաշվով առավելության էր հասել «Ալ-Հալեյջի» նկատմամբ։
























































