Ամերիկայի գավաթի մրցանակային գումարը կկազմի ռեկորդային՝ 72 միլիոն դոլար: Այս տարի մրցաշարը կանցկացվի ԱՄՆ-ում հունիսի 20-ից հուլիսի 14-ը։
Ամերիկայի գավաթի չեմպիոնը կստանա 16 մլն դոլար, հայտնում է ESPN-ը։
Մրցաշարին մասնակցելու համար 16 թիմերից յուրաքանչյուրը կվաստակի 2 մլն դոլար։ Այսպիսով, հիմնական մրցանակային ֆոնդը գրեթե կրկնակի անգամ ավել է, քան 2021 թվականի Ամերիկայի գավաթում (19,5 մլն դոլար): Այն ժամանակ Արգենտինայի հավաքականը որպես մրցաշարի հաղթող ստացավ 6,5 մլն դոլար։
Ամերիկայի գավաթի ընթացիկ խաղարկությունում թիմերը կվաստակեն 2 միլիոն դոլար քառորդ եզրափակիչ դուրս գալու համար: Այն թիմը, որը կզբաղեցնի 4-րդ տեղը, կստանա 4 միլիոն, բրոնզե մեդալակիրը` 5 միլիոն, իսկ եզրափակիչի մասնակիցը` 7 միլիոն: