MLS-ի կանոնավոր առաջնության 15-րդ տուրի շրջանակում «Կոլամբուսն» արտագնա խաղում հաղթել է «Օռլանդոյին»։
Հանդիպումն ավարտվեց «Կոլամբուսի»՝ 2-0 հաշվով հաղթանակով։ «Կոլամբուսի» կազմում դուբլի հեղինակ դարձավ ուրուգվայահայ հարձակվող Դիեգո Ռոսի Մարաշլյանը։
Այս խաղից հետո «Կոլամբուսը» 24 միավորով 4-րդն է Արևելյան կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսակում։
Այս տուրի մյուս խաղում«Ինտեր Մայամին» առանց Մեսսիի ու Սուարեսի 2-1 հաշվով հաղթեց «Վանքուվերին» և 34 միավորով գլխավորեց Արևելյան կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսակը։