Աֆրիկայի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչում Եգիպտոսը ներկայացնող «Ալ Ահլին» 1-0 հաշվով հաղթեց «ԷՍ Թունիսին»։
Առաջին հանդիպումն ավարտվել էր 0-0 հաշվով։ Այսպիսով եգիպտական թիմը դարձավ ՉԼ-ի 2023/24 մրցաշրջանի հաղթող։
«Ալ Ահլին» այս մրցաշարում իր պատմության մեջ 12-րդ հաղթանակը տարավ։ Եզրափակչին թիմը մասնակցել է 17 անգամ և պարտվել է 5 անգամ:
«Ալ Ահլին» Աֆրիկայի ամենատիտղոսակիր թիմն է։