Ավարտվեց Ասիայի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպման պատասխան հանդիպումը, որում հանդիպեցին ԱՄԷ-ի «Ալ Այնը» և «Յոկոհամա Մարինոսը» (Ճապոնիա):
Հանդիպումն ավարտվել է տանտերերի ջախջախիչ հաղթանակով՝ 5-1 հաշվով (6:3 ընդհանուր հաշվով):
Այսպիսով, «Ալ Այնը» դարձավ Ասիայի Չեմպիոնների լիգայի 2023/2024 մրցաշրջանի հաղթող։
Հերնան Կրեսպոյի թիմը պատմության մեջ երկրորդ անգամ դարձավ Ասիայի Չեմպիոնների լիգայի հաղթող։
«Ալ Այնը» ԱՄԷ-ի ամենատիտղոսակիր թիմն է․ ակումբը ռեկորդային՝ 14 անգամ դարձել է ԱՄԷ-ի առաջնության հաղթողԼ