ՈւԵՖԱ-ն հրապարակել է Եվրոպա լիգայի մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը։ Դրանում ընդգրկված են մրցաշարի եզրափակչի մասնակիցներից 4-ական խաղացողներ:
Մրցաշրջանի թիմը՝ Սվիլար (Ռոմա), Ռուջերի (Ատալանտա), Մանչինի (Ռոմա), Տա (Լևերկուզեն), Ջիմսիթի (Ատալանտա), Ֆրիմպոնգ (Լևերկուզեն), Ջակա (Լևերկուզեն) ), Կոպմայներ (Ատալանտա), Վիրց (Լևերկուզեն) , Լուկման (Ատալանտա), Օբամեյանգ (Մարսել):
Մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Պյեր-Էմերիկ Օբամեյանգը, իսկ լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ՝ Ֆլորիան Վիրցը։
Մրցաշարի եզրափակիչում «Ատալանտան» 3-0 հաշվով հաղթեց «Բայերին»։ Հեթ-տրիկի հեղինակ դարձավ կիսապաշտպան Ադեմոլա Լուկմանը։