Եվրոպա լիգայի 2023/24 մրցաշրջանի եզրափակչում այսօր՝ մայիսի 22-ին, կհանդիպեն «Ատալանտան» և «Բայերը»։
Հանդիպումը կկայանա Իռլանդիայի Դուբլին քաղաքում՝ Ավիվա Արենայում։ Այն կմեկնարկի ժամը 23:00-ին։
Իտալիական թիմը, որը մարզում է Ջան Պիերո Գասպերինին, պատմության մեջ առաջին անգամ կխաղա եվրագավաթների եզրափակչում։
Թիմերի մեկնարկային կազմերը․
Ատալանտա. Մուսո, Ջիմսիտի, Հին, Սկալվինի, Ռուջերի, Կոպեյներս, Էդերսոն, Ձապակոստա, Պաշալիչ, Դե Կետելարե, Սկամակա:
Բայեր․ Կովար, Տա, Տապսոբա, Ֆրիմպոնգ, Գրիմալդո, Ինչապիե, Անդրիխ, Ջակա, Վիրց, Հոֆման, Շիկ: