ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը «Բարսելոնայի» ղեկավարությանը տեղեկացրել է, որ ցանկանում է վերադառնալ: Այս մասին հայտնում է Sport.es-ը:
ԶԼՄ-ների փոխանցմամբ, ֆուտբոլիստն իր կողմից պատրաստ է ամեն հնարավոր բան անել, որպեսզի ՊՍԺ-ն իրեն բաց թողնի: «Բարսելոնան» ևս հետաքրքրված է 28-այա բրազիլացու վերադարձով:
Հաղորդվում է, որ ծայրահեղ դեպքում Նեյմարն իր իրավբանների ու «Բարսելոնայի» ներկայացուցիչների հետ կարող է միակողմանի կարգով խզել պայմանագիրը ՊՍԺ-ի հետ՝ առանց հարգելի պատճառի: Փաստաբանները հաշվարկել են, որ Մարզական արբիտրաժային դատարանում (CAS) գործընթացը կարող է հանգեցնել ՊՍԺ-ին փոխհատուցում վճարելուն, որը գնահատվում է 180 մլն եվրո:
Հիշեցնենք՝ մեկ տարի առաջ կատալոնացիներն արդեն փորձել են վերադարձնել ֆուտբոլիստին, բայց այն ժամանակ տրանսֆերն այդպես էլ չկայացավ:
Ընթացիկ մրցաշրջանում Նեյմարը ՊՍԺ-ի կազմում Լիգա 1-ի 15 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 13 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: