Եվրոպայի ջրային մարզաձևերի 2020թ․ առաջնությունը նույնպես հետաձգվել է։ Այն նշանակված էր մայիսի 11-14-ը՝ Բուդապեշտում։ Մրցումների նոր ժամկետ է ընտրված օգոստոսի 17-30-ը։
Դա կարող է հաստատվել մայիսի վերջին կամ հունիսի սկզբին։ Եթե կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը առաջիկայում չկարգավորվի, ապա Եվրոպայի առաջնությունը կտեղափոխվի 2021թ․։