Ջրային մարզաձևերի միջազգային ֆեդերացիան հաստատել է Ճապոնիայի Ֆուկուոկայում անցկացվելիք աշխարհի առաջնության նոր ժամկետը: Այդ մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։
Մրցաշարը պետք է կայանար 2021 թ. հուլիսի 16-ից օգոստոսի 1-ը, սակայն այն բանից հետո, երբ ՄՕԿ-ը կորոնավիրուսի պատճառով օլիմպիական խաղերը հետաձգեց 2021 թ․ հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը, նախատեսված ժամանակահատվածում ջրային մարզաձևերի առաջնության անցկացումն անհնար դարձավ։
Արդյունքում մրցումները նշանակվեցին 2022թ․ մայիսի 13-19-ն ընկած ժամանակահատվածում: