Լողի միջազգային ֆեդերացիան (FINA) իր պաշտոնական կայքում հայտարարեց ջրային մարզաձևերի աշխարհի առաջնության տեղափոխման մասին: Մրցույթն ի սկզբանե նախատեսված էր 2021 թվականի ամռանը ճապոնական Ֆուկուոկայում։ Մրցաշարի նոր ժամկետները տեղափոխվել են 2022-ի մայիսի 13-ից 29-ը:
«FINA-ն հույս ունի, որ Աշխարհի գավաթի խաղարկության նոր ժամկետների հայտարարումը կօգնի բոլոր շահագրգիռ կողմերին ավելի լավ պլանավորել իրենց պատրաստությունները ապագա մեկնարկի համար», — ասել է Ֆեդերացիայի նախագահ Ջուլիո Մագլիոնեն:
Նա ավելացրեց, որ աշխարհի առաջնության անցկացման վայրը կմնա նույնը: Մագլիոնեն նաև իր երախտագիտությունն է հայտնել մրցույթի կազմկոմիտեին և Ֆուկուոկայի իշխանություններին՝ անհապաղ որոշումներ կայացնելու համար: