Հայաստանի կանանց ազգային հավաքականի խաղացող Ինգա Մանուչարյանը «Թուրանի» կազմում մասնակցել է Ղազախստանի կանանց առաջնության եզրափակիչ շարքի վերջին հանդիպմանը:
Վճռորոշ խաղում «Թուրանը», 70:62 առավելության հասնելով «Ակտոբեի» նկատմամբ, դարձել է առաջնության չեմպիոն:

Մանուչարյանը վաստակել է 23 միավոր, 11 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել 8 արդյունավետ փոխանցում:
Հայազգի բասկետբոլիստուհին նաև ընդգրկվել է առաջնության լավագույն խաղացողների հնգյակում:
























































