Իռլանդացի MMA մարտիկ Քոնոր Մաքգրեգորը ցույց է տվել, թե ինչպես է նա ծեծում կորոնավիրուսին:
Երկու քաշային կարգերում UFC-ի նախկին չեմպիոնը լուսանկար է տեղադրել, որտեղ նա ութանկյունում ծեծում է գործընկերոջը, որի դեմքին պատկերված է վիրուսը: Իռլանդիայի դրոշը պահող մարտիկին հաջորդ լուսանկարում մարդիկ ողջունում են փողոցում: «Ստացի՛ր, կորոնավիրուս», — գրել է Քոնորը: