UFC-ի նախագահ Դեն Ուայթը հաստատել է, որ Քոնոր Մքգրեգորը կմենամարտի Խաբիբ Նուրմագոմեդով-Թոնի Ֆերգյուսոն զույգի հաղթողի հետ:
«Խաբիբն ու Թոնին կհանդիպեն Բրուկլինում: Քոնորը կմենամարտի նրանց հաղթողի հետ: Բոլորս էլ հասկանում ենք, թե նա ում հետ կցանկանա մենամարտել: Ռամադանը կսկսվի անմիջապես Խաբիբ-Ֆերգյուսոն մենամարտից հետո: Խաբիբը պետք է սպասի դրա ավարտին, այսինքն մենամարտը կլինի սեպտեմբերին, հոկտեմբերին կամ նոյեմբերին»,-ասել է Ուայթը:
Հիշեցնենք, որ Խաբիբի ու Քոնորի միջև առաջին գոտեմարտը կայացել էր 2018 հոկտեմբերին, որն ավարտվել էր Խաբիբի հաղթանակով: Մքգրեգորը վերադարձավ օկտագոն սույն թվականի հունվարի 18-ին` հաղթանակի հասնելով Սերոնեի նկատմամբ: