Այսօր կայացավ Ասիայի Չեմպիոնների լիգայի եզրափակիչի առաջին հանդիպումը ճապոնական «Յոկոհամա Մարինոս» և ԱՄԷ-ն ներկայացնող «Ալ Այնի» միջև։
«Յոկոհամա Մարինոսը» սեփական հարկի տակ 2-1 հաշվով հաղթանակ տոնեց։
Պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 25-ին։
«Յոկոհամա Մարինոսը» երրորդ անգամ է իր պատմության մեջ մասնակցում Ասիայի ՉԼ-ի եզրափակիչին։ Թիմը մեկ անգամ դարձել է մրցաշարի չեմպիոն։
Նշենք, որ մրցաշարի գործող չեմպիոնը ճապոնական մեկ այլ ակումբն է՝ «Ուրավա Ռեդսը»։
























































