Իսպանական Մադրիդի «Ռեալի» նախկին ավագ Ֆերնանդո Հիերոն կարող է դառնալ Սաուդյան Արաբիայի «Ալ Նասր» ակումբի մարզական տնօրենը։
Այդ մասին հայտնում է Relevo-ն։
Հաղորդվում է, որ իսպանացին նույն պաշտոնում աշխատում է մեքսիկական «Գվադալահարայում» 2022 թվականի հոկտեմբերից:
Հիշեցնենք, որ Ֆերնանդո Հիերոն ԱԱ-2018-ում եղել է Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչը։