Մայիսի 9-ին Իտալիայի Բերգամո քաղաքում կկայանա ՈՒԵՖԱ Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ «Ատալանտա» (Իտալիա) — «Օլիմպիկ Մարսել» (Ֆրանսիա) պատասխան հանդիպումը։
Հանդիպման մրցավարների տեսուչ է նշանակվել Կարեն Նալբանդյանը։
Այդ մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
«Ատալանտա» (Իտալիա) — «Օլիմպիկ Մարսել» (Ֆրանսիա) դիմակայության առաջին խաղում գրանցվել է ոչ-ոքի՝ 1-1։