Four Four Two-ն հրապարակվել է աշխարհի լավագույն մարզիչների վարկանիշային աղյուսակը։ Առաջին տեղում «Մանչեսթեր Սիթիի» մարզիչ Պեպ Գվարդիոլան է։
Յուրգեն Կլոպը երկրորդ տեղում է. գերմանացին այժմ մարզում է «Լիվերպուլը», սակայն մրցաշրջանի վերջում կհեռանա ակումբից։
Լավագույն եռյակը եզրափակում է Խաբի Ալոնսոն, ում գլխավորությամբ «Բայերը» անհավանական մրցաշրջան է անցկացնում։ Լևերկուզենը ներկայացնող թիմը պատմության մեջ առաջին անգամ դարձավ Գերմանիայի չեմպիոն։
Լավագույն տասնյակում են Կարլո Անչելոտին, Ունայ Էմերին, Միկել Արտետան, Սիմոնե Ինձագին, Լուիս Էնրիկեն, Դիեգո Սիմեոնեն և Յուլիան Նագելսմանը։