Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ առաջին խաղում «Բայերն» արտագնա խաղում հաղթեց «Ռոմային» 2-0 հաշվով։
Ալոնսոյի թիմի կազմում աչքի ընկան Ֆլորիան Վիրցն ու Ռոբերտ Անդրիխը։
Զուգահեռաբար ընթացող խաղում «Մարսելը» և «Ատալանտան» ոչ-ոքի խաղացին՝ 1-1: Հանդիպումը կայացել է «Վելոդրոմ» մարզադաշտում։ Տանտերերի կազմում 20-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Չանսել Մբեմբա-Մանգուլուն, իսկ հյուրերի կազմում գոլ խփեց Ջանլուկա Սկամական (11մ)։
Պատասխան խաղերը նախատեսված են մայիսի 9-ին։
«Բայերը» բոլոր մրցաշարերում իր անպարտելի խաղերի շարքը հասցրեց 47 հանդիպման։ Ակումբն ավելի վաղ սահմանել էր 21-րդ դարում Եվրոպայում ամենաերկար անպարտելի շարքի ռեկորդը։