«Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն խոսել է Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչում «Ռոմայի» հետ սպասվող առաջին խաղի մասին։
«Ժամանակ է պետք մարսելու այնպիսի խաղ, ինչպիսին նախորդ մրցաշրջանում էր (Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչում պարտությունը «Ռոմայից»): Բայց թիմն աճել է, և իրավիճակն այժմ փոխվել է: Մենք ամբողջ մրցաշրջանի ընթացքում ունեինք եզրափակիչ դուրս գալու ցանկություն։ Մենք ցանկանում ենք այս վերջնական քայլն անել։ Այս խաղը շատ կարևոր է մեզ համար։ Մենք ուզում ենք մոռանալ փորձությունների ու ցավի մասին՝ ստանալով երկրորդ հնարավորությունը»,- Ալոնսոյի խոսքն է մեջբերեկ ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Հանդիպումը կկայանա այսօր և կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։