«Ռոմայի» գլխավոր մարզիչ Դանիելե Դե Ռոսին խոսել է Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչում «Բայերի» սպասվող առաջին խաղի մասին։
«Մենք ոգևորված ենք և ցանկանում ենք ևս մեկ անմոռանալի երեկո անցկացնել մեր երկրպագուների հետ: Վախենալու բան կա՝ «Բայերի» խաղը, երկար անպարտելի շարքը: Նրանք հետաքրքիր խաղացողներ ունեն, և ես շատ եմ հարգում նրանց մարզչին։ Բայց «Ռոման» հավատում է հաջողությանը և կպայքարի»,- Դե Ռոսսիի խոսքն է մեջբերել ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
«Բայեր» — «Ռոմա» հանդիպումը կկայանա այսօր և կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։