Ավարտվեց NBA-ի փլեյ-օֆֆի հինգերորդ հանդիպումը, որում «Բոսթոն Սելթիքսը» հյուրընկալեց «Մայամի Հիթին» :Հանդիպումը կայացավ Բոստոնում և ավարտվեց տանտերերի ջախջախիչ հաղթանակով՝ 118:84 հաշվով։
Բոստոնի կազմում ամենաարդյունավետ խաղացողներն էին Դերիկ Ուայթը և Ջեյլեն Բրաունը, ովքեր վաստակեցին 25-ական միավոր։ Մայամիի կազմում լավագույնը Բամ Ադեբայոն էր, ով վաստակել է 23 միավոր։
Այսպիսով, Բոստոնը 4-1 հաշվով հաղթեց շարքը և դուրս եկավ մրցաշարի հաջորդ փուլ, որտեղ կխաղա Քլիվլենդ Կավալիերս-Օռլանդո Մեջիք զույգի հաղթողի հետ։
Հիշեցնենք, որ Բոստոնը հաղթել է Արևելյան կոնֆերենցիայի կանոնավոր առաջնությունում։ Մայամին զբաղեցրել էր ութերորդ տեղը։