Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն ճանաչվել է Բունդեսլիգայի՝ փետրվար ամսվա լավագույն խաղացող: Այս մասին հայտնում է մրցաշարի՝ «Թվիթերի» պաշտոնական էջը:
Անցած ամիս 19-ամյա կիսապաշտպանը երկու գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ է դարձել անցկացրած 4 խաղում:
Guaranteeing goals left and right: February's #BundesligaPOTM is @BlackYellow's Jadon #Sancho ⚽🔥 @EASPORTSFIFA #FIFA20 pic.twitter.com/fRWpgIkoqe
— Bundesliga English (@Bundesliga_EN) March 20, 2020
Սանչոն «Բորուսիա» է տեղափոխվել 2017 թվականի ամռանը «Մանչեսթեր Սիթիից»: Տրանսֆերի արժեքը 7.84 մլն եվրո է կազմել: Ընթացիկ մրցաշրջանում 19-ամյա կիսապաշտպանը Բունդեսլիգայի 23 հանդիպման է մասնակցել, դարձել է 14 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ:
Հաղորդվում էր, որ «Բորուսիայի» կիսապաշտպանը կարող է դառնալ «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ: Մանկունիացիները պատրաստ են թարմացրել իրենց տրանսֆերային ռեկորդն ու Սանչոյի համար 140 մլն եվրո տրամադրել, որպեսզի գերազանցեն Լոնդոնի «Չելսիին», որը ևս հետաքրքրված է ֆուտբոլիստի ծառայություններով: