Հայաստանի ազգային հավաքականի բասկետբոլիստ Անդրե Սպայթ Մկրտչյանը շարունակում է իր հաջող ելույթներն արգենտինական «Օբրաս Բասկետում»:
Արգենտինայի առաջնության 31-րդ տուրի շրջանակում կայացած «Ռիաուչելոյի» հետ խաղում Մկրտչյանը վաստակել է 29 միավոր և կատարել է 3 արդյունավետ փոխանցում:
Այդ մասին հայտնում է Հայաստանի Բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Հանդիպումն ավարտվել է 99-96՝ հօգուտ «Օբրասի»: