Սերբիայում շարունակվում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը։ Հայաստանի երեք ներկայացուցիչ բրոնզե մեդալ է նվաճել մրցաշարում։
Արթուր Բազեյանը (57 կգ), Արթուր Սահակյանը (60 կգ) և Արարատ Հարությունյանը (67 կգ) զիջեցին մրցակիցներին կիսաեզրափակիչում և դարձան ԵԱ-ի բրոնզե մեդալակիր։
Ավելի վաղ 48 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը դուրս է եկել բռնցքամարտի Եվրոպայի առաջնության եզրափակիչ։
Անի Հովսեփյանը և Անուշ Գրիգորյանն այսօր ևս նվաճել են ԵԱ-ի բրոնզե մեդալ։